Առանց իշխանության հովանավորչության կամ ուղիղ մասնակցության՝ կոկաինի «տեղափոխություն» ՀՀ տեղի չէր ունենա

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«3 տոննա կոկաին է հայտնաբերվել Իտալիայումուշադրություն որը Էկվադորից պետք է հասներ Հայաստան։
3 տոննա կոկաին Հայաստան
Թմրանյութը եղել է բանանի տարաներում, առգրավվել է։ Իտալական մամուլը այն գնահատում է 800 միլիոն եվրո։
Կոկաինի այս ահռելի չափաբաժինը հասկանալի է՝ ամբողջությամբ Հայաստանում չէր իրացվելու, բայց այս փաստը եւս մեկ անգամ հուշում է, որ տեղին են բոլոր այն մտահոգությունները, որ առանց իշխանության բարձրագույն ներկայացուցիչների կամ իշխանությանը շատ մոտ կանգնած անձանց հովանավորչությամբ կամ ուղիղ մասնակցությամբ այս «տեղափոխությունը» տեղի չէր ունենա։
Բազմիցս անդրադարձել եմ թմրանյութերի ապօրինի շրջանառության աճող սարսափելի վիճակագրությանը, սա ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք էեւ, ցավով պետք է արձանագրեմ, որ պետությունը որեւէ լուրջ քայլ չի ձեռնարկում այն կանգնեցնելու համար (ավելին, լուրջ կասկածներ կան, որ Հայաստանում երիտասարդների շրջանում ամենաշատ տարածում ստացած մեթանֆեթամին է արտադրվում, ի դեպ, սինթետիկ այս թմրանյութի տարածվածության պատճառներից մեկն էլ դրա խիստ մատչելի լինելն է երիտասարդների համար)»։
Հիշեցնենք, որ Իտալիայում 2 տոննա 734 կիլոգրամ մաքուր կոկաին էր հայտնաբերվել որը Վրաստանի Բաթումի նավահանգստով նախատեսվում էր Հայաստան ուղարկել։