Սաուդյան Արաբիայի պատմության մեջ առաջին անգամ թռիչքն իրականացրել է կանանց անձնակազմը

Սաուդյան Արաբիայի պատմության մեջ առաջին անգամ թռիչքն իրականացրել է կանանց անձնակազմը

Սաուդյան «Flyadeal» ավիաընկերությունը հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագավորության պատմության մեջ առաջին անգամ ամբողջովին իգական սեռի անձնակազմով չվերթի մասին, որոնց մեծ մասը սաուդյան քաղաքացիներ են: Այդ մասին Twitter-ում գրել է ավիաընկերությունը՝ տեղադրելով 7 հոգանոց անձնակազմի լուսանկարը: Թռիչքն իրականացվել է նորագույն Airbus A320-ով՝ Ռիադից Ջիդդա,  հայտնել են ընկերությունից։

Այն պահից, երբ թագավորի որդի Մուհամեդ բեն Սալմանը դարձավ թագաժառանգ , Սաուդյան Արաբիան սկսեց արագ փոխվել: Առաջին հերթին դա ադրադարձավ հասարակության մեջ կնոջ դերի ընկալմանը։ Կանանց թույլատրվեց մեքենա վարել, մարզադաշտեր այցելել՝ սպորտային խաղեր դիտելու, նաև՝ ծառայել բանակում և ոստիկանությունում։