Ռուսաստանն իր քաղաքացիներին կոչ է անում լքել Սիրիայի տարածքը
Սիրիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ շարունակում է աշխատանքը բնականոն ռեժիմով: Ընդ որում, բարդ ռազմաքաղաքական իրադրության կապակցությամբ դիվանագիտական առաքելությունը Սիրիայում բնակվող ռուսաստանցիներին հիշեցրել է երկիրը կոմերցիոն չվերթներով լքելու հնարավորության մասին:
Դիվանագիտական գերատեսչությունը նաև հիշեցրել է թեժ գծի հեռախոսահամարը.+963 991 240 999. Այս համարով հաղորդագրություններն ընդունվում են նաև Telegram-ում և WhatsApp-ում: