ՌԴ-ն չի կարող օգնել ռուսական անձնագրից հրաժարված Ռուբեն Վարդանյանին. ՌԴ Դաշնային խորհուրդ

ՌԴ-ն չի կարող օգնել ռուսական անձնագրից հրաժարված Ռուբեն Վարդանյանին. ՌԴ Դաշնային խորհուրդ

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որոշումը՝ հրաժարվել ռուսական անձնագրից, իր անձնական ընտրությունն է, ուստի և Ռուսաստանը չի կարող օգնել նրան դուրս գալ ադրբեջանական գերությունից։ Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ալեքսանդր Բաշկինը։ 

«Ինքը սեփական կամքով հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, և, ըստ այդմ, այդ քայլի բոլոր իրավական հետևանքներն իր ընտրության հետևանքն են։ Սրանով էլ պայմանավորված՝ ինքն այժմ չի կարող ստանալ ՌԴ օգնությունը», - ասել է նա։ 

Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանն այսօր ադրբեջանական զինյալների կողմից գերեվարվել է Հաքարիի կամրջի մոտ, երբ փորձել է անցնել Լաչինի ապօրինի անցակետը։