Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության. ո՞րն է պատճառը

Երևանի մետրոպոլիտենը արդեն մեկ ժամ է անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության։
MediaHub-ի հետ զրույցում մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը տեղեկացրեց, որ ժամը 14։40-ի դրությամբ տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գլխավոր գծում։ Ժամը 14։48 -ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության ։
«Այսինքն` ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան , իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում, ապա նույն գծով շարունակում երթևեկությունը «Բարեկամություն» կայարան։ Իսկ «Բարեկամություն» կայարանից ուղևորները ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, իջնում գնացքից և տեղափոխվում են մյուս գիծ՝ «Գարեգին Նժդեհ» կայարան հասնելու համար»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը՝ հորդորելով հետևել կայարանի հերթապահի ցուցումներին։
Նա նաև քաղաքացիներից ներողություն խնդրեց՝ պատճառված անհարմարության համար: