Ծաղրածուն

Ծաղրածուն

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն է, ով Փաշինյանի հանձնարարությամբ կատարում է «պալատական ծաղրածուի» դեր:

«Քաջը»

Միանշանակ է, որ թշնամուն հակադարձել պետք է ու անհրաժեշտ է, բայց անհանդուրժելի է «քաջնազարությունը», որը, որպես կանոն, հակառակ էֆեկտն է ունենում:

«Հայաստանի վրա հարձակում այլեւս չի կարող լինել. Ադրբեջանին կամաց-կամաց պատին են դեմ տալիս»,- ասել է Ասլանյանը: Նրա ասածն այսքան տխուր չէր լինի, եթե ընդամենը մեկ ամիս առաջ Ադրբեջանն անարգել Ցեղասպանություն իրականացրած չլիներ Արցախում:

Ռուսաստանին քննադատել, անշուշտ, պետք է ու անհրաժեշտ է, որովհետև այդ երկիրը բարեխղճորեն չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները:

Հակոբ Ասլանյանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է ՌԴ ԱԴԾ սահմանապահ մարմինները։ «Մարիա Զախարովան թող գնա իրա համար մի երկու բաժակ ավել խմի ու քնի․․․ Չենք տալու, չի լինելու»,- News-ի եթերում ասել է Ասլանյանը:

Համաձայնե՛ք, սա ոչ թե քաղաքական պատասխան է, այլ «շմայիսություն»:

«Աննախադեպ» Նիկոլը 

Բոլոր նախկին իշխանություններն ունեցել են իրենց «խեղկատակները», բայց նրանք գոնե չեն միջամտել արտաքին քաղաքական հարցերին: Այս իմաստով՝ Փաշինյանն իսկապես «աննախադեպ» է:

Վահրամ Բագրատյան