Բանկում պատանդներ վերցրած տղամարդը հանձնվել է

Բանկում պատանդներ վերցրած տղամարդը հանձնվել է

Բեյրութի բանկերից մեկում պատանդներ վերցրած տղամարդը, ով պահանջում էր բանկից վերադարձնել իր սառեցված միջոցները հոր բժշկական ծախսերը հոգալու համար, 7 ժամ անց հանձնվել է, հաղորդում է Assoicated Press գործակալությունը։ Դեպքի հետևանքով տուժածներ չկան։

Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո նա ընդունել է բանկի առաջարկը՝ ստանալ իր խնայողությունների մի մասը, որից հետո ազատել է պատանդներին։ Այնուհետև նրան ձերբակալվել են։

Բասամ Հուսեյնի ընտանիքին աջակցություն տրամադրող փաստաբանը հայտնել է, որ տղամարդն իրականում որևէ գումար չի ստացել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, 42-ամյա Բասամ Հուսեյնը մինչև 10 պատանդ է վերցրել և սպառնում է ինքնահրկիզվել, եթե իրեն չվերադարձվեն բանկի կողմից սառեցված միջոցները։ Խոսքը մոտ 200 հազար դոլարի մասին էր։ Բանկի հաճախորդներից մեկն էլ, ում հաջողվել էր փախչել շենքից, հայտնել էր, որ տղամարդը պահաջում է իրեն 2000 դոլար տալ՝ հիվանդանոցում գտնվող հոր բժշկական ծախսերը հոգալու համար։

Լիբանանի բանակի զինվորները, ոստիկանությունը և ներքին անվտանգության ուժերը շրջապատել էին բանկի տարածքը։ Միևնույն ժամանակ, բանկի դիմաց հավաքվել էին տասնյակ ցուցարարներ՝ կարգախոսեր հնչեցնելով Լիբանանի կառավարության և բանկերի դեմ՝ հույս հայտնելով, որ Հուսեյնը հետ կստանա իր սառեցված միջոցները։

Լիբանանը տնտեսական լուրջ ճգնաժամ է ապրում։ 2019 թվականի վերջից բնակչության արտարժույթով ավանդները սառեցվել են երկրում արժույթի բացակայության պատճառով։