Նախ հրմշտոց է եղել, ապա բախում․ պաշտպանության նախարարը մանրամասներ հայտնեց

Տեղակայման որոշակի ճշգրտումներ են իրականացվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ուժերի միջև։ Քանի որ անճշտություններ կային, ՀՀ զինված ուժերը նաև տեղակայվել էին այս հատվածում։ Այսօր ԱԺ-ում այս մասին ասաց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով երեկ Տեղ գյուղում տեղի ունեցած փոխհրաձգությանը։
Նա նշեց, որ թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական ուժերը միմյանց հետ բանակցել են, որոշակի հատվածում արդեն ամեն ինչ հստակ է եղել։
«Իսկ երեկ, երբ ճշգրտման հերթական փուլն էր, եղավ հրմշտոց, բախում և, ցավոք, անցանկալի հեռևանքներ»,- նշեց նա։
Հարցին, թե սահմանային գոտում այլ վիճելի հատվածներ և՞ս կան, Սուրեն Պապիկյանը պատասխանեց՝ այսօր ՀՀ սահմանի ողջ երկայնքով ՀՀ սահմանապահ ուժերն ու զինված ուժերն են տեղակայված։ 
«Նույնն էլ ադրբեջանական կողմում։ Բայց այդ հատվածում են հիմնական վիճահարույց տեղերը»,- նշեց Պապիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։