Դուք հետևե՞լ եք ձեր բառապաշարին, դուք խոսում եք միայն տալու մասին․ Խամոյանը՝ Փաշինյանին

Պարո՛ն Փաշինյան, դուք դասղեկ չեք, մենք էլ ձեր աշակերտները չենք, դասեր մի՛ տվեք։ Գովելի կլիներ, որ էսպիսի ոգևորությամբ Ալիևին արձագանքեիք։ Այն անհանգիստ շարժումները, որ նկատվում են ձեր ու ձեր թիմակիցների կողմից ի պատասխան այն պարզ ճշմարտությունների, որ ձախողել եք, ձախողել եք ձեր իսկ խաղաղության օրակարգը։ Դուք եք հայտարարել, որ Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել հետագա պատերազմը, սրանք ձեր իսկ ձևակերպումներն են։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: 

«Դուք և Ալիևը խոսում եք տարբեր բաների մասին, տարբեր բառապաշարներով։ Դուք հետևե՞լ եք ձեր բառապաշարին, դուք խոսում եք միայն տալու մասին, իսկ Ալիևը վերցնելու։ Մինչև որտեղ և ի՞նչ սահմանով է ավարտվելու այդ «տալու» պրոցեսը»,- հետաքրքրվեց Խամոյանը։ 

«Դասղեկի մասին ձեր դիտարկումը լիարժեք ընդունելի է, քանի որ դասղեկի բնազդը գլուխ է բարձրացնում այն ժամանակ, երբ դիմացդ տեսնում ես փոքրիկ աշակերտ։ Եթե ընդիմադիր-ոչ ընդիմադիր դիտանկյունների սոուսը դնենք մի կողմ, ապա ձեր հարցի մեջ կա լրջագույն լեգիտիմություն։ Կանգ է առնելու ՀՀ լեգիտիմ սահմանների վրա և լեգիտիմությունն է մեր քաղաքական, դիվանագիտական պաշտպանության ռազմավարությունը»,- պատասխանեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում