Կացարանի վառարանը բենզինով վառել փորձող կապիտանը ձերբակալվել է․ ՔԿ-ն հաստատում է

Կացարանի վառարանը բենզինով վառել փորձող  կապիտանը ձերբակալվել է․ ՔԿ-ն հաստատում է

ՀՀ քննչական կոմիտեն հաստատել է, որ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով այսօր ձերբակալվել է կապիտան Եղիշե Հակոբյանը, և ներկայումս դատարանում քննվում է նրա կալանավորման հարցը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան, կացարանի հրդեհից տուժածների իրավունքների լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։ 

«Խոսքը վերաբերում է այն սպային, որը բենզինով փորձել է վառել զինվորական կացարանի վառարանը»,- հստակեցրել է փաստաբանը։