Ադրբեջանի և Նախիջևանի երկաթուղային հաղորդակցության հարցով լուրջ արդյունքների ենք հասել. ՌԴ ԱԳ փոխնախարար
Ադրբեջանի և Նախիջևանի երկաթուղային հաղորդակցության հարցով լուրջ արդյունքների ենք հասել։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում փոխըմբռնում է ձեռք բերվել, թե ինչպես կարելի է վերականգնել Ադրբեջանի և Նախիջևանի երկաթուղային հաղորդակցությունը հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակում։
«Կարևոր է մարզային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրը, առաջին հերթին՝ երկաթուղային։ Խոսքը, այո, վերաբերում է Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհին»,- նշել է Գալուզինը։