«Պավլիկը տան միակ տղան էր․ ահավոր ցավ է ընտանիքի համար»․ Պավլիկ Աբազյանը 1,5 տարվա ծառայող էր

«Պավլիկը տան միակ տղան էր․ ահավոր ցավ է ընտանիքի համար»․ Պավլիկ Աբազյանը 1,5 տարվա ծառայող էր

Պավլիկը տան միակ տղան էր, մի քույր ունի, վերջերս էր քույրն ամուսնացել, Պավլիկն էլ եկել էր. ահավոր ցավ է ընտանիքի համար։

Այս մասին MediaHub.am-ին պատմեց Տավուշի մարզի Աչաջուր համայնքի վարչական ղեկավար Կարեն Ղալթախչյանը՝ խոսելով Գեղարքունիքում զորամասի հրդեհի պատճառով զոհված Պավլիկ Աբազյանի մասին։

«1,5 տարի է՝ ծառայում էր։ Շատ լավ երեխա էր, լավ էր ծառայում, սպորտսմեն էր։ Հայրն արդեն Մարտունու դիահերձարանում է, մայրն էլ է տեղյակ։ Շատ բան չգիտենք այս պահին, ես էլ եմ գնում հիմա այնտեղ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնեց, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։

Հունվարի 19-ին ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Լիաննա Թորոսյան