Այս ֆիլմը բոլորի մասին է. Նազիկ Ավդալյան

Այս ֆիլմը բոլորի մասին է. Նազիկ Ավդալյան

Վերջին երկու օրերին սոցիալական հարթակները ողողված են «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի մասին կարծիքներով, տպավորություններով։

«Այս ֆիլմը բոլորի մասին է»,-գրել է բռնցքամարտիկ Նազիկ Ավդալյանը։

Սեպտեմբերի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ առաջին հայկական սպորտային դրամայի` «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան։

Ֆիլմը անվանի հայ ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային կարիերայի մասին է։

Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Աննա Մաքսիմը, ով հանդիսանում է նաև ֆիլմի գլխավոր պրոդյուսերը, ռեժիսորը և սցենարի հեղինակը։

«Մեդալի հակառակ կողմը» գեղարվեստական ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա։ Ավտովթարի հետևանքով ստանալով լուրջ վնասվածք՝ Նազիկ Ավդալյանը 7 տարի դուրս է մնում մեծ սպորտից, ապա վերադառնում և, չնայած շրջապատի անվստահությանը, մարմնական անմարդկային ցավերին, դառնում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն` ապացուցելով, որ եթե կա կամք և աննկուն ոգի` ոչինչ անհնարին չէ:
Ֆիլմում առանցքային դերերով հանդես են եկել Սոս Ջանիբեկյանը, Խորեն Լևոնյանը, Մկրտիչ Արզումանյանը,  Բաբկեն Չոբանյանը, Դավիթ Հակոբյանը, Արտաշես Ալեքսանյանը, Անահիտ Քոչարյանը և այլք։ Բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, Ֆիլմի կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, նկարիչ՝ Արմեն Ղազարյան։