«Արծվի Թևերի» մոտ բախվել են Mercedes-ն ու Nissan X-Trail-ը․ կա 6 վիրավոր․

«Արծվի Թևերի» մոտ բախվել են Mercedes-ն ու Nissan X-Trail-ը․ կա 6 վիրավոր․

Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին «Արծի Թևերի» հարևանությամբ բախվել են Mercedes և Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.c0m-ը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվնանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Վթարի փաստով Ն․ Խաչատրյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։