Հայկական «ոսկի»` ծիրան. հակացուցումներն ու օգտակար հատկությունները

Հայկական «ոսկի»` ծիրան. հակացուցումներն ու օգտակար հատկությունները

Ծիրանը համարվում է Հայաստանի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը՝ զիջելով միայն Արարատին և նռանը: 

Ծիրանը բացի անուշահամ միրգ լինելուց, օժտված է նաև մի շարք օգտակար և առողջարար հատկություններով։ Ստորև կներկայացնենք ծիրանի օգտակար հատկությունները ու հակացուցումները։

- օգտակար է սրտի և անոթների համար

- ծիրանի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ կարոտին, որն օգնում է պաշտպանել օրգանիզմը միզածորանի, ստամոքսի և թոքերի քաղցկեղից,

- օգնում է բրոնխիտի դեմ,

- խթանում է ուղեղի աշխատանքը,

- ծիրանը կանխարգելում է լյարդի ճարպակալումը և վերականգնում բջիջները,

- եթե օրական օգտագործեք գոնե 100 գ ծիրան, ապա կարելի է անցավ և արագ ազատվել մարսողության հետ կապված պրոբլեմներից:

Ինչպես և ցանկացած միրգ կամ բանջարեղեն, ծիրանը ևս ունի հակացուցումներ։

- շաքարային դիաբետ ունեցողներին չի կարելի մեծ քանակությամբ ծիրան ուտել։

- այն չի կարելի չարաշահել նաև աղեստամոքսային տրակտի խնդիրներ ունեցողներին։

- ծիրանն ալերգիկ է, այն կարող վքնածություն, քոր, հազ ու մի շարք այլ ախտանիշներ առաջացնել։