Մեր խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է. Փաշինյան
«Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են առանձնահատուկ դինամիկ փուլում և այստեղ իհարկե առանձնահատուկ է ձեր անձնական դերը»,-Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Մակրոնին՝ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների զարգացմանը ցուցաբերած մոտեցման համար, նշելով, որ երկուստեք կապերը խորանում են քաղաքական ու տնտեսական առումներով:
«Մեր խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է և միայն ու միայն ՀՀ լեգիտիմ, ինքնիշխան, միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքը, սահմանները, տարածքային ամբողջականությունը պաշտպանելը, մեր երկրի դիմադրողականությունը մեծացնելը»:
Փաշինյանը նաև ընդգծել է Ֆրանսիայի մեծ դերակատարումը՝ Հայաստանում ժողովրդական բարեփոխումներին աջակցելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում