Ո՞վ է Անդրեի սիրելին և ինչ լուսանկարներ է հրապարակում համացանցում

Երեկ երգիչ Անդրեն տեսանյութ տարածեց, որտեղ հայտարարեց, որ սիրելի ունի և ցույց տվեց`որքան գեղեցիկ անակնկալ է մատուցել նրա համար: Անդրեն Տաթևի վանքում անսպասելի ու հուզիչ առաջարկություն է արել իր սիրելիին` Անիին: Այս մասին հայտնում է Starnews.am-ը:
Տեսանյութին կից երկրպագուները շնորհավորանքներ են գրել Անդրեին և իր սիրելիին:
Նշենք, որ Անդրեն և սիրելին ծանոթացել են X ֆակտոր նախագծի շրջանակներում: Հետևելով տեսանյութին`ակնհայտ երևում է Անդրեի աչքերի փայլը: Կարելի է ասել` սեր` առաջին իսկ հայացքից: