Բանկերի անունից տարածվող հավելվածները չներբեռնեք, եթե հենց պաշտոնական մարքեթից չեն

Բանկերի անունից տարածվող հավելվածները չներբեռնեք, եթե հենց պաշտոնական մարքեթից չեն

Զգուշացում։ Հայկական բանկերի անունից տարածվող հավելվածները չներբեռնեք, եթե դրանք հենց պաշտոնական մարքեթից չեն:

Հայրենակիցներ, այս պահին Հայաստանի վրա շատ լուրջ ալիք է գալիս բանկային վիրուսների։ Սա բավականին նոր բան է մի քանի ամիս առաջ հենց կոնկրետ հայկական բանկերով չէր լինում, ավելի ընդհանրացված էր։ Սա Android-ի տերերին է վերաբերում, եթե ձեզ Telegram, WhatsApp, Viber-ով առաջարկեն ներբեռնել ծրագիր, տեղադրել հեռախոսի վրա բանկի անունից, չանեք, գողանում է»,-հայտնել է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ կողքից ծրագրեր չի կարելի քաշել, միայն Play Market ծրագրից, հակառակ դեպքում վտանգավոր կլինի օգտատերերի համար. պետք է ներբեռնել միայն պաշտոնական հավելվածներ։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյան