Էրդողանը նախատեսում է Սիրիա այցելել մինչև Ռամադան ամիսը

Էրդողանը նախատեսում է Սիրիա այցելել մինչև Ռամադան ամիսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է Սիրիա այցելել մինչև Ռամադան ամսվա սկիզբը, գրել են ԶԼՄ-ները։

Այս հնարավոր այցի մասին ևս մեկ անգամ հայտնի էր դարձել մոտ 20 օր առաջ։

Էրդողանի եւ Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հանդիպմանը նախատեսվում է հիմնականում քննարկել Սիրիայի վերականգնման եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցեր։

Ակնկալվում է նաև, որ կարևոր համաձայնագրեր կստորագրվեն տնտեսական, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում։