Բարդ է անհետ կորածի մարմինը հայտնաբերելը. նա պատահարի էպիկենտրոնում է եղել. ՓԾ տնօրեն

Բարդ է անհետ կորածի մարմինը հայտնաբերելը. նա պատահարի էպիկենտրոնում է եղել. ՓԾ տնօրեն

«Ներկա պահին որոնողական աշխատանքները ընթանում են բուն էպիկենտրոնում, որտեղ, ըստ մեր տեղեկությունների, գտնվում է վերջին անհետ կորածը»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը։

«Մի մետր առաջ գնալու համար իրականացնում ենք բարդ ինժեներական աշխատանքներ: Բարդ է անհետ կորածի մարմինը հայտնաբերելը, քանի որ նա պայթյունի էպիկենտրոնում է եղել»,-ասաց նա։

Արմեն Գասպարյանի դիտարկմամբ՝ շենքի փլուզման վտանգը դեռ կա։

Նա նաև նշեց, որ վթարված տարածքը կազմում է մոտ 1 հա, այս պահի դրությամբ 95%-ից ավելին մաքրված է, որոնողափրկարարական աշխատանքները այդ հատվածում ավարտվել են։

Անդրադառնալով փրկարարներին` Արմեն Գասպարյանն ասաց, որ եղել են ծխահարման դեպքեր, մեկ փրկարարի մոտ էլ ոտքի այրվածք է եղել, բոլորը ստացել են համապատասխան բուժօգնություն, արագ վերադարձել են ծառայության։