Հայտնի է դարձել, թե որ համեմունքը կազատի որովայնի ճարպից

 Հայտնի է դարձել, թե որ համեմունքը կազատի որովայնի ճարպից

Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի գիտնականները նշել են, որ համեմունքները կարող են նպաստել քաշի կորստին և բարելավել նյութափոխանակությունը։

Phytotherapy Research ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ քրքումը ոչ միայն բարենպաստ ազդեցություն է ունենում առողջության վրա, կանխում է քաղցկեղը և բորբոքումները, այլև օգնում է նիհարել: Համեմունքն ազդում է ներքին օրգանների (խորը) ճարպի վրա: Վիսցերալ ճարպը ոչ միայն վտանգավոր է կազմվածքի համար, այլև մեծացնում է քրոնիկական հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսիք են 2-րդ տիպի շաքարախտը և սրտի հիվանդությունները:

Քրքումի ակտիվ նյութը՝ կուրկումինը, օգնում է նիհարել, ասել են գիտնականները։ Հետազոտողները սկզբում ուսումնասիրել են կուրկումինի ազդեցությունը ոչ թե ներքին օրգանների ճարպի, այլ լյարդի ճարպային հիվանդության վրա. նրանք ցանկանում էին տեսնել, թե ինչպես կարող է ակտիվ բաղադրիչն ազդել այս հիվանդությամբ տառապող մարդկանց մարմնի զանգվածի ինդեքսի, մարմնի քաշի և գոտկատեղի վրա: Այնուամենայնիվ, աշխատանքի ընթացքում նրանք նկատել են, որ կուրկումինը նաև օգնում է ազատվել ներքին օրգանների ճարպից։ Ավելի քան 500 կամավորներ մասնակցել են փորձին, որը տեւել է 12 շաբաթ (նրանք օրական ստանում էին 70 միլիգրամ կուրկումին)։

Գիտնականները պարզել են, որ կուրկումինի կանոնավոր օգտագործման դեպքում հետազոտվողների մարմնի զանգվածի ինդեքսը նվազում է, իսկ գոտկատեղը բարակում է։ Պարզվել է, որ համեմունքում առկա պոլիֆենոլ կուրկումինը կարող է կանխել ճարպի առաջացումը։ Հետազոտողները նշել են, որ ճարպեր այրող մթերք, որպես այդպիսին, չկա։ Այնուամենայնիվ, որոշ մթերքքներ, այդ թվում՝ քրքումը, բարելավում են նյութափոխանակությունը, ինչը հանգեցնում է քաշի կորստի։