Ալիևի առաջ քրոնիկ գլուխը կախողները թող չխոսեն ընդդիմության՝ գլուխ կախելու մասին. Խամոյան
Չեմ կարծում, որ արտառոց երևույթ է ընդդիմության՝ ԱԺ գալը: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նրա խոսքով՝ իրենք ամբողջությամբ դուրս չէին եկել խորհրդարանից, ծավալների որոշակի փոփոխություն կար, քանի որ իրենք ակտիվ փողոցային պայքարում էին։
«Ակտիվ փողոցային գործողություններ այս պահին չեն լինելու, այդ պատճառով եկանք խորհրդարան»,- նշեց նա։
Խամոյանը նկատեց՝ իրենց օրակարգը չի փոխվել, իրենք պայքարելու են այս իշխանության հեռացման համար.
«Մենք միշտ մեր օրակարգով ենք, այն վերաբերում է Արցախին, Հայաստանին, մեր ժողովրդի անվտանգությանը։ Մարտավարությունն է փոխվել»,- նկատեց նա։
Ինչ վերաբերում է իշխանության հայտարարություններին, թե ընդդիմությունը գլուխը կախ վերադարձավ ԱԺ, Ագնեսա Խամոյանն արձագանքեց․
«Ալիևի առաջ քրոնիկ գլուխը կախողները թող չխոսեն ընդդիմության՝ գլուխ կախելու մասին»։
Բացի այդ, Խամոյանը ևս մեկ անգամ վստահեցրեց՝ իրենց օրակարգը չի փոխվել, և իրենք կլինեն նիստերի դահլիճում բոլոր այն դեպքերում, երբ իրենց օրակարգին առնչվող հարց քննարկվի։
Մանրամասները՝ տեսանյութում։