Ռուսաստանի ԱԻՆ-ը հրապարակել է Crocus-ի ահաբեկչության զոհերի նոր ցուցակը

Ռուսաստանի ԱԻՆ-ը հրապարակել է Crocus-ի ահաբեկչության զոհերի նոր ցուցակը

Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր կայքում հրապարակել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվածների նոր ցուցակը։ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ի դրությամբ ցուցակում կա 120 մարդ։

Մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City Hall համերգասրահի վրա հարձակումը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան։ Չորս մարդ ներխուժել է շենք և սկսել ավտոմատներով կրակել մարդկանց վրա։ Մի քանի տեղ էլ հրդեհել են, ինչի հետևանքով տանիքը փլվել է, դահլիճն ամբողջությամբ այրվել։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ զոհվել է 139 մարդ, որից 40-ը՝ հրազենային վնասվածքներից, 182-ը՝ վիրավորվել։ Հարուցվել է քրեական գործ «Ահաբեկչություն» հոդվածով։

Ցանկը՝ այստեղ