ՀՀ ԱԳՆ-ն դեռ չի մեկնաբանում ՌԴ ԱԳՆ-ի բողոքը

ՀՀ ԱԳՆ-ն դեռ չի մեկնաբանում ՌԴ ԱԳՆ-ի բողոքը

Այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը գրություն է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որում վրդովմունք է արտահայտված «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների վերաբերյալ։

«Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Այս ամենի նպատակն է` խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսեւորումները ճնշելուն՝ ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»,- ասված էր հայտարարության մեջ։

Հայտարարության հետ կապված MediaHub.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարարի խորհրդական Վահան Կոստանյանը նշեց, որ լրատվականների հարցերին չի պատասխանում, իսկ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը նշեց․

«Եթե լինի մեկնաբանություն, այն կհրապարակվի և Դուք կկարողանաք ծանոթանալ»։ Հարցին, թե կոնկրետ ո՞ր դեպքերի մասին է խոսքը, ո՞ր հրապարակումներն են դեսպանատան գրառման հիմք հանդիսացել, Վահան Հունանյանը չպատասխանեց:

Լիաննա Թորոսյան