Տարածաշրջանի երկրները պետք է իրենց անմիջական հարևանների հետ լուծեն բոլոր խնդիրները․ Լավրով

Մենք անխուսափելիորեն կհասնենք նրան, ինչի մասին հիմա խոսում է Ռուսաստանը. տարածաշրջանի երկրները պետք է իրենց անմիջական հարևանների հետ լուծեն բոլոր խնդիրները: Ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Երբ ասում են, որ ԵՄ առաքելությունն ապահովելու է անվտանգությունը Հայաստանի Սյունիքի մարզում, դա այնքան էլ պարզ չէ»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Ըստ Լավրովի՝ այդ իսկ պատճառով աջակցություն է ստացել «3+3» մեխանիզմ ստեղծելու նախաձեռնությունը։
«Կարծում եմ՝ սա ավելի արդյունավետ ձևաչափ է։ Հիմա կարծես թե Հայաստանն ու Ադրբեջանը գործնականում պայմանավորվել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Եվ պարզ է, որ մնացած երկու հարցերը դժվար է ինչ-որ կերպ շրջանցել։ Մենք պետք է որոշենք՝ կա՛մ այո, կա՛մ ոչ։ Եվ հետո Եվրամիությունը սկսեց ասել. «Մենք հիմա կգանք, մենք կօգնենք»: Նման ասացվածքներ կան՝ տակառի մասին...»,- հավել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։