Ռուբիոն Լավրովի հետ զրույցում կոչ է արել «բարի կամքի» երկխոսություն սկսել Ուկրաինայի հետ․ այլ մանրամասներ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի հարցը քննարկել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Նա կոչ է արել Ռուսաստանին «բարի կամքի» երկխոսություն սկսել Ուկրաինայի հետ, այս մասին հաղորդել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Ռուբիոն ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով լայնածավալ գերիների փոխանակումը, որը տեղի է ունեցել անցյալ շաբաթավերջին։
Լավրովի հետ զրույցի ընթացքում Ռուբիոն կոչ է արել Մոսկվային երկխոսություն սկսել Ուկրաինայի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար։
«Պետքարտուղարը վերահաստատեց նախագահ Թրամփի կոչերը Ուկրաինայի հետ կառուցողական, բարի կամքի երկխոսության վերաբերյալ՝ որպես այս պատերազմը դադարեցնելու միակ միջոց», - ասվում է հաղորդագրության մեջ։