Մասկը Թրամփին խնդրել է վերանայել նոր մաքսատուրքերը

Մասկը Թրամփին խնդրել է վերանայել նոր մաքսատուրքերը

ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկն անձամբ է խնդրել նախագահ Դոնալդ Թրամփին վերանայել մի շարք երկրներից ներմուծվող ապրանքների նոր մաքսատուրքերը, գրել է «Washington Post»-ը՝ վկայակոչելով երկու աղբյուր։

Նշվում է, որ Մասկը շրջանցել է նախագահի խորհրդականներին ու անձամբ դիմել նրան։ Փորձը ձախողվել է. երկուշաբթի օրը Թրամփը սպառնացել է լրացուցիչ 50% մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներմուծման համար՝ ի լրումն արդեն իսկ հայտարարված 34%-ի։

Հրատարակությունը գրել է, որ ներմուծման մաքսատուրքերի շուրջ վեճը դարձել է Մասկի և Թրամփի ամենաառանցքային տարաձայնությունը, և նախագահի մոտեցումը տուրքերի նկատմամբ կարող է վնասել Միացյալ Նահանգների հիմնական արտադրական և սպառողական կենտրոններին:

Պարբերականը նշել է, որ սակագների վերաբերյալ նման որոշումը կվնասի նաև Tesla-ին, որի ղեկավարը Իլոն Մասկն է։

Մասկը նաև համաձայն չէ Թրամփի կոալիցիայի այլ անդամների հետ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են վիզաները որակավորված ներգաղթյալների համար և DOGE մոտեցումը պետական ​​ծախսերի նկատմամբ։