Մետրոյի կայարանում կրակոցներ են հնչել․ կան զոհեր և վիրավորներ

Մետրոյի կայարանում կրակոցներ են հնչել․ կան զոհեր և վիրավորներ

Նյու Յորքի Բրուքլին շրջանում՝ մետրոյի կայարանում, հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 13 մարդ վիրավորվել է։ BBC-ի փոխանցմամբ՝ կայարանում նաև մի քանի չպայթած սարք է հայտնաբերվել։

Դեպքը տեղի է ունեցել Սանսեթ Փարք թաղամասի կայարանում տեղի ժամանակով առավոտյան 8։30-ի սահմաններում։ Համացանցում տարածվել են լուսանկարներ, որոնցում արյունոտ ուղևորները պառկած են կայարանի հատակին։

Կասկածյալը փախուստի է դիմել։ Ըստ ականատեսների՝ հրաձիգի հագին եղել է նարնջագույն շինարարական բաճկոն և հակագազ։ Նրա գործողությունների շարժառիթները հայտնի չեն։