Վարչական դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց ռազմական դրության ժամանակ հավաքների վրա կառավարության դրված սահմանափակումները

Վարչական դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց ռազմական դրության ժամանակ հավաքների վրա կառավարության դրված սահմանափակումները

Վարչական դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց ռազմական դրության ժամանակ հավաքների եւ կարծիքի արտահայտման ազատության նկատմամբ կառավարության կողմից դրված սահմանափակումները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փաստաբան Վահե Գրիգորյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Քիչ առաջ ՀՀ վարչական դատարանը Իմ, Արծվիկ Մինասյանի և Արթուր Ղազինյանի համատեղ դիմումի հիման վրա ոչ իրավաչափ ճանաչեց կառավարության 2020թ սեպտեմբերի 27-ի` ռազմական դրություն հայտարարելու մասին թիվ 1586-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 8-րդ և 4-րդ գլխի 9.1 կետերն, այսինքն ռազմական դրության ժամանակ հավաքների և կարծիքի արտահայտման ազատության նկատմամբ կառավարության կողմից դրված սահմանափակումները:

Եզրափակիչ դատական ակտը ուժի մեջ մտնելուց հետո այս հիմքերից որևէ  մեկով տուգանված անձինք ազատ են պահանջելու փոխհատուցել ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում իրենց հասցված վնասը:

Շնորհակալություն»։