Մարդիկ չեն հեռանում գյուղից, իմ երեխան էլ այսօր դպրոց է գնացել․ Մասիս Զեյնալյան
Պատերազմի ժամանակ զինվոր ենք, պատերազմից հետո՝ ամեն մարդ իր աշխատանքին։ MediaHub-ի հետ զրույցում ասում է Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը։
Նրա խոսքով՝ հող կորցնելուց զատ, մենք մատաղ սերունդ ենք կորցնում։
«Մենք 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրինք 2000-2002 թվականին ծնված սերնդին, հիմա չենք ուզում 2003-2004 թվականին ծնված սերնդին կորցնել»,- նշեց նա։
Մասիս Զեյնալյանը նկատեց՝ իշխանությունները չունեն հարցերի պատասխաններ։
«Երկու լուծում կա՝ բանակցություն կամ պատերազմ։ Զինվորականի բանակցություններն էին, որ զոհ ունեցանք։ Զինվորականն իրավունք չունի բանակցելու»,- ասաց նա։
Ավագանու անդամն ասաց, որ ոչ ոք ընտանիքներին չի տեղահանել, իր երեխաներն էլ են գյուղում, այսօր դպրոց են գնացել։
Մանրամասները՝ տեսանյութում։