«Հրապարակի» կայքը հարձակման է ենթարկվել

«Հրապարակի» կայքը հարձակման է ենթարկվել

«Հրապարակ» թերթի կայքը հարձակման է ենթարկվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։

«Հարգելի ընթերցողներ, մի ժամից ավելի է «Հրապարակի» կայքէջը դաժան հարձակման է ենթարկվել 26 միլիոնից ավելի ներխուժման փորձ է կատարվել, վայրկյանում մի քանի հարյուր, ինչի պատճառով կայքն այս պահին չի գործում: Մեր մասնագետներն աշխատում են, բայց սերվերները չեն դիմանում...հուսանք կհաղթահարենք այս փորձությունը...եւ կայքի աշխատանքը կվերականգնվի»,- գրել է նա: