Կինը ծննդաբերել է օդանավակայանի զուգարանում, հետո երեխային թողել է, որ մաhանա

Կինը ծննդաբերել է օդանավակայանի զուգարանում, հետո երեխային թողել է, որ մաhանա

Կինը ծննդաբերել է Անթալիայի օդանավակայանի զուգարանում, իսկ երեխային թողել է, որ մահանա։

Մի հավաքարար գտել է երեխային ու հանձնել բժիշկներին։ Ծննդաբերությունից հետո մայրը ինքնաթիռ է նստել՝ Ռուսաստան թռչելու։

«Օդանավակայանի աշխատակիցները հայտնաբերել են դժբախտ երեխային 12 րոպե անց ու փրկել նրա կյանքը»,- հայտնել է թուրքական Halk TV հեռուստաալիքը։

Փոքրիկին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այնուհետեւ տեղափոխվել հիվանդանոց։

Օդանավակայանի աշխատակիցները պարզել են երեխային թողած աղջկան՝ 18-ամյա Եկատերինային և նրա մորը՝ Ելենային։ Նրանք Մոսկվա չվերթից առաջ նստած են  եղել սպասասրահում։