Ռուսաստանում շաուրմայից 115 մարդ է թnւնավորվել․ նրանց մեջ 4 տասնյակից ավելի երեխա կա
ՌԴ Կարելիայի Հանրապետության Սեգեժա քաղաքում շաուրմայից թունավորվել է 115 մարդ, այդ թվում՝ 48 երեխա։
Բոլոր տուժածների մոտ ախտորոշվել է միջին ծանրության սալմոնելոզ, հայտնել են ռուսական լրատվամիջոցները։
Ռոսպոտրեբնադզորի հանրապետական վարչությունը նշել է, որ դատարանը 60 օրով կասեցրել է շաուրմայի վաճառքի կետի աշխատանքը։ 3 դպրոց կարանտինի համար փակվել է մինչև սեպտեմբերի 11-ը.