WhatsApp-ի միջոցով նոր խաբեություն է տարածվում․ աշխատանքի առաջարկ է արվում

WhatsApp ծառայության միջոցով նոր խաբեություն է տարածվում։
Կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում WhatsApp ծառայության օգտատերերին։
Հաղորդագրության մեջ Amazon ինտերնետային մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունում աշխատանքի առաջարկ է արվում։ Ուղարկված հաղորդագրությամբ նախ գրված է լինում «Ողջույն», որին պատասխանելուց հետո ուղարկվում է ստորև ներկայացված հաղորդագրությունը։
«Եթե հիմա ժամանակ ունեք, խնդրում ենք սեղմել ստորև Whatsapp-ի հղմանը. Ավելացրեք ձեր Whatsapp-ի հաճախորդների սպասարկման մենեջերին՝ այս պաշտոնի համար դիմելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
Amazon-ի առցանց խանութին անհրաժեշտ է վարձել 15-30 կես դրույքով աշխատող։ Աշխատեք հեռախոսով օրական 20 րոպե և վարձատրվեք այդ օրը։ Օրավարձը՝ 100000-ից 1 մլն դրամ։ Տարիքային սահմանափակում՝ 20-60 տարեկան։ Եթե դուք հետաքրքրված եք այս պաշտոնով, խնդրում ենք պատասխանել 1՝ նշելով, որ հրավիրված եք: Այնուհետև կտտացրեք ներքևում գտնվող Whatsapp հղմանը.
Խնդրում ենք ավելացնել Whatsapp-ի հաճախորդների սպասարկման մենեջեր՝ այս պաշտոնին դիմելու համար: Առաջին 30 գրանցված օգտատերերը անմիջապես կստանան 10000 դրամ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մասնագետները խորհուրդ են տալիս մուտք չգործել ուղարկված լինքերով։