ՀԱՊԿ-ն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համաձայնագրին

ՀԱՊԿ-ն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համաձայնագրին

Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության բնույթն ու հեռանկարները գնահատելու համար անհրաժեշտ է ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին,

Այս մասին NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

Նրա խոսքով` ընդհանուր առմամբ, Վաշինգտոնի հետ նման գործընկերության ստեղծումը երկրի ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում։

«Սակայն այստեղ երկու կողմերի համար կարևոր է ելնել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքից, այսինքն՝ այդ գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային միությունների համար»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը։