Հետևանքները կարող են սարսափելի լինել. ի՞նչ չի կարելի անել, երբ քթից արյուն է գալիս

Բժիշկը բացատրել է, թե ինչու պետք չէ բացարձակապես հետ կախել գլուխը, երբ քթից արյուն է գալիս։
«Այս դիրքում բացվում են շնչառական և մարսողական ուղիները։ Ինտենսիվ արյունահոսության առկայության դեպքում կարող են լինել տհաճ հետևանքներ՝ արյան հոսքի տեսքով, որը մտնում է շնչուղիներ և շնչահեղձության զարգացում, կամ դեպի մարսողական տրակտ՝ սրտխառնոցի և փսխման զարգացմամբ: Իսկ փսխման մեխանիզմն էլ ավելի է մեծացնում ներորովայնային և զարկերակային ճնշումը և մեծացնում արյունահոսության ինտենսիվությունը»,- մասնագետի խոսքերն է մեջբերում 78.ru պորտալը։
Ճիշտը կլինի գլուխը իջեցնել ցած և փորձել դադարեցնել արյունահոսությունը այս դիրքում: Դա անելու համար կարող եք պարզապես նստած մատը սեղմել քթանցքին։ Առողջ մարդու մոտ արյունահոսությունը պետք է դադարեցվի հինգ րոպեի ընթացքում: Եթե դա չի օգնում, ապա դուք կարող եք թրջել բամբակյա շղարշը ջրի կամ ջրածնի պերօքսիդի մեջ և մտցնել քթի մեջ: Եթե արդյունք չկա, պետք է շտապ օգնություն կանչեք։
Բացի այդ, նա նշել է, որ եթե ֆիզիկական վնասվածքի բացակայության դեպքում հաճախ է արյունահոսում, ապա ավելի լավ է դիմել բժշկի և անցնել անհրաժեշտ թեստերը, քանի որ դա կարող է վկայել առողջական լուրջ խնդիրների մասին։