Աշոտյանին մեկուսացնելու պատճառներն ամենևին քրեական դատավարության տիրույթում չեն. Մելիքյան

Աշոտյանին մեկուսացնելու պատճառներն ամենևին քրեական դատավարության տիրույթում չեն. Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.

"Ընդդիմադիր խորհրդարանական կուսակցության փոխնախագահին ձերբակալել են շուրջ 2-3 ժամ առաջ։ Վաղուց իրականացվող քրեական վարույթով։ Այն նույն վարույթով, որով Աշոտյանը տևական ժամանակ է՝ ինչ ունի մեղադրյալի կարգավիճակ, նրա նկատմամբ կիրառված է խափանման միջոց։

Եվ ի՞նչ։ Այս պահին միակ պարզաբանումն այն է, որ Աշոտյանն իբր խախտել է խափանման միջոցի պայմանները։ Դա խիստ անբավարար պարզաբանում է։ Ի՞նչ է արել Աշոտյանը՝ փորձել է ապօրինի հեռանա՞լ երկրից։ Բնականաբար ոչ։ Հրավիրել եք՝ չի՞ ներկայացել։ Ուղղակի բացառում եմ։ Բա ի՞նչ է արել։ Ի՞նչն է խախտել։

Այս հարցերն իհարկե հռետորական են։ Բոլորին է պարզ, որ Աշոտյանին մեկուսացնելու պատճառներն ամենևին քրեական դատավարության տիրույթում չեն"։

Հիշեցնենք, այսօր կեսօրին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվեց: Նրա փաստաբանը քիչ առաջ տեղեկացրեց, որ ձերբակալվել է 24 ժամով: