Օրվա խայտառակությունը. Daily Mail֊ը ֆիքսել է ՀՀ նախագահի արկածները Եղիսաբեթ թագուհու դագաղի մոտ

Վահագն Խաչատուրյանը խայտառակվել է Լոնդոնում։
Հեղինակավոր Daily mail պարբերականը մի հոդված է նվիրել Խաչատուրյանին` «Հայաստանի նախագահ և Պուտինի դաշնակիցը լուսանկարվում է շրջապատի կողմից՝ Վեսթմինսթերյան սրահում թագուհու դագաղի առջև» վերտառությամբ։
Լուսանկարչի դերում հանդես է գալիս Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանը։
Մյուս կողմից, եթե այս խայտառակ դրվագը չլիներ, Խաչատուրյանի հիշատակումը նման հեղինակավոր պարբերականի կողմից դժվար է պատկերացնել։
Ի դեպ նշենք, որ այդ սրահում լուսանկարվելն արգելված է։