Բադասյան հեռացիր, թե չէ կհելնեմ վերեւ, հա՜․ ՊՆ նախկին շենքի բնակիչը՝ ՊԵԿ նախագահին
ՊՆ նախկին շենքի բնակիչներն այսօր կրկին Պետական եկամուտների կոմիտեի առջեւ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով Ռուստամ Բադասյանից ներքեւ իջնել եւ բացատրություն տալ, թե ինչու է ՊԵԿ-ը իրենց «թափառական» դարձրել։
MediaHub-ի հետ զրույցում բնակիչներից մեկը նշեց, որ Բադասյանը պետք է իջներ և լսեր իրենց։
«Դուք էլ ֆիքսել եք, որ իրենց ներկայացուցիչը ոչ մի հարցի չի պատասխանել, ֆոն սարքելու համար էր իջել։ Այսպես հարցն անտեսելով իրենք ոչ մի լավ բանի չեն հասնելու»,- նշեց նա։
Բնակիչները ՊԵԿ-ի դիմաց սկսեցին վանկարկել՝ «Բադասյան, հեռացիր»։
«Բադասյան հեռացիր, թե չէ կհելնեմ վերեւ, հա՜»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Բնակիչը նշեց, որ եթե մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ իրենց հարցերի պատասխանը չստանան, կրկին ակցիա են իրականացնելու։
Նշենք, որ ՊՆ նախկին շենքի բնակիչներն այսօր կրկին Պետական եկամուտների կոմիտեի առջեւ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով Ռուստամ Բադասյանից ներքեւ իջնել եւ բացատրություն տալ, թե ինչու է ՊԵԿ-ը իրենց «թափառական» դարձրել։
Մանրամասները՝ տեսանյութում: