Շիրակի մարզպետի եղբայրը բերման է ենթարկվել

Շիրակի մարզպետի եղբայրը բերման է ենթարկվել

Երեկ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը բերման է ենթարկվել «Կումայրու» բաժին։

MediaHub.am-ին ՀՀ ոստիկանության hասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը փոխանցեց, որ ՔՊ-ական Արման Բաղդասարյանը նոյեմբերի 24-ին, ժամը 13:25-ին ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել և բերման է ենթարկվել ոստիկանության բաժին։ 

«Կազմվել են համապատասխան փաստաթղթեր»,-տեղեկացրեց նա։  

Լիաննա Թորոսյան