Իրանը զգուշացրել է Թուրքիային Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու մասին

Իրանը զգուշացրել է Թուրքիային Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու մասին

Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում կհանգեցնի տարածաշրջանային անկայունության. այդ մասին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Սիրիայի ԱԳՆ ղեկավար Ֆայսալ Միքդատի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է Ermenihaber-ը։

Իրանցի նախարարն ընդգծել է, որ օտարերկրյա ուժերի ցանկացած միջամտություն կխորացնի իրավիճակը տարածաշրջանում:

«Հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունները, բայց մենք դեմ ենք Սիրիայի դեմ ցանկացած ռազմական գործողության», - նշել է իրանցի պաշտոնյան՝ հավելելով, որ պետք է դիվանագիտական ճանապարհով լուծել խնդիրը:

«Ցանկացած գործողություն Սիրիայի հյուսիսում ապակայունացնող ազդեցություն կունենա տարածաշրջանի համար», - ասել է Իրանի արտգործնախարարը։

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը Դամասկոսում Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ մեղադրել էր Թուրքիային Սիրիա նոր ներխուժում ծրագրելու մեջ։