Կոլումբիայում առևանգել են «Լիվերպուլի» ֆուտբոլիստի ծնողներին

Կոլումբիայում առևանգել են «Լիվերպուլի» ֆուտբոլիստի ծնողներին

Կոլումբիայում առևանգել են «Լիվերպուլի» եզրային հարձակվող Լուիս Դիասի ծնողներին, ավելի ուշ մայրն արդեն ազատ է արձակվել։ Գրել է Goal-ը։ 

Կոլումբիական լրատվականները հաղորդել են, որ շաբաթ օրը կեսօրին (տեղական ժամանակով) Լուիս Մանուել Դիասին և Սիլենիս Մարուլանդային կանգնեցրել են, երբ նրան գնալիս են եղել իրենց հայրենի թաղամաս՝ Լոս Օլիվոս, Բարանկաս քաղաքում,:

Semana-ն հայտնել է, որ զինված տղամարդիկ մոտոցիկլետներով շրջապատել են մեքենան: Այնուամենայնիվ, իրադարձությունների մեկ այլ վարկած պնդում էր, որ Դիասի ծնողները խաղ դիտելիս են եղել, երբ նրանց առևանգել են։

Զինվորականները և ոստիկանները միավորվել ու սկսել են համակարգված գործողություններ իրականացնել՝ ծնողներին գտնելու համար: Առևանգողներին հայտնաբերելու համար Տարածքում ոստիկանական հսկիչ կետեր են տեղակայվել։

Դիասի մայրը հետագայում հայտնաբերվել և անվնաս ազատ է արձակվել։ Սակայն «Լիվերպուլի» աստղի հայրը շարունակում է անհայտ կորած մնալ: