Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
 
Ժամը 18:25-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, Մարմարաշենի կամրջի մոտ, Չինաստանի Հանրապետության քաղաքացի, 28-ամյա Չեն Խուանպենգը՝ իր վարած BMW Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյան, տապալել այն ու հայտնվել դաշտում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
  
Վթարի մասին նշված գումարտակում նյութեր են նախապատրաստվում: