Ռուսական կողմն ակտիվորեն աշխատում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը լուծելու ուղղությամբ. ՌԴ դեսպան

Ռուսական կողմն ակտիվորեն աշխատում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը լուծելու ուղղությամբ. ՌԴ դեսպան

Ռուսական կողմն ակտիվորեն աշխատում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը լուծելու ուղղությամբ, լրագրողներին ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հայտնում է «Spuntik-Արմենիան»։

«Ռուսական ղեկավարությունը եւ մեր խաղաղապահ զորախումբը շատ ինտենսիվ, տքնաջան աշխատանք են տանում այս խնդիրը լուծելու եւ Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու ուղիներ գտնելու համար»,- ասել է նա Լենինգրադի ապաշրջափակման 80-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ։

Կոպիրկինը նշել է, որ ռուս խաղաղապահները, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ միասին, օգնում են մարդասիրական օգնություն հասցնել եւ բուժօգնության կարիք ունեցողներին տարհանել։ Դեսպանի խոսքով՝ փոխգործակցություն է ընթանում հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ՝ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար։ «Հեշտ չէ ձեռք բերել այնպիսի պայմանավորվածություններ, որոնք ընդունելի լինեն բոլոր կողմերի համար։ Բայց դա արվում է։ Եվ ես վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք»,- հավելել է նա։