«Ադրբեջանը խլել է մեր ազատ ապրելու իրավունքը»․ կանայք երթով շարժվել են Բերձորի միջանցք (լուսանկարներ, տեսանյութ)

«Ադրբեջանը խլել է մեր ազատ ապրելու իրավունքը», «Արցախի ինքնորոշումը այլընտրանք չունի», «Արցախի ինքնորոշումը միակ այլընտրանքն է» գրությամբ պաստառներով եւ վանկարկումներով ապրիլի 7-ին Արցախի կանայք բողոքի ակցիա են իրականացրել՝ կրկին փորձ անելով այս կերպ աշխարհի ուշադրությունը հրավիրել Արցախի վրա։
Դիմելով միջազգային հանրությանը եւ ադրբեջանական իշխանություններին, կանայք այս կերպ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ պահանջելով բացել Արցախն աշխարհին կապող ճանապարհը։
MediaHub-ի տեղեկություններով Եղբայրական գերեզմանոցում՝ Արցախյան հերոսամարտերի նահատակների շիրիմներին հարգանքի տուրք մատուցելուց հետո ակցիայի մասնակիցնեը երթով շարժվել են դեպի Բերձորի միջանցք, որն արդեն 117 օր է ադրբեջանցիները փակ են պահում։
Լուսանկարները ներկայացնում ենք ստորև, իսկ տեսանյութերը կարող եք դիտել այս հղումով՝ MediaHub.am
Լիա Սարգսյան