«Արևմուտքը և Թուրքիան ԻՊ-ի զինյալների են ուղարկում Ուկրաինա կռվելու»․ ՌԴ-ում Սիրիայի դեսպան

«Արևմուտքը և Թուրքիան ԻՊ-ի զինյալների են ուղարկում Ուկրաինա կռվելու»․ ՌԴ-ում Սիրիայի դեսպան

Արևմուտքը Միացյալ Նահանգների գլխավորությամբ, Թուրքիայի հետ միասին Ուկրաինա է ուղարկում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես «Իսլամական պետության» և «Ջաբհաթ ան-Նուսրայի» զինյալների։ Այս մասին հայտնել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը TASS գործակալությանը հարցազրույցում։

«Մենք չենք զարմանում, որ ԱՄՆ-ը, Արևմուտքը և Թուրքիան Իդլիբից Ուկրաինա են տեղափոխում ԻՊ և «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների զինյալների, քանի որ այդ խմբավորումները, թեև այլ կերպ են անվանում, բայց դրանք Արևմուտքի կողմից օգտագործվող գործիքներ են խաղաղ ժողովուրդների դեմ», - ասել է դիվանագետը։

Սիրիայի դեսպանի խոսքով՝ այս կերպ Ուկրաինան կվերածվի ահաբեկիչների և վարձկանների կուտակման կենտրոնի, իսկ դա իր հերթին բացասական հետևանքներ կբերի աշխարհի անվտանգության համար։

Գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ակտիվորեն հավաքագրում է «Իսլամական պետության» զինյալներին՝ որպես վարձկաններ Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար։