Խոսքը գերիներին դաժանաբար սպանության մասին է՝ զուգորդված դաժան վերաբերմունքով․ «Թաթոյան» հիմնադրամ

Խոսքը գերիներին դաժանաբար սպանության մասին է՝ զուգորդված դաժան վերաբերմունքով․ «Թաթոյան» հիմնադրամ

Երեկ համացանցում տարածված տեսանյութի վերլուծությունն ու Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ունեցած փաստերը ցույց են տալիս, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-15-ն Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ։ Սա ադրբեջանական զինված ծառայողների հերթական պատերազմական հանցագործությունն է, քանի որ խոսքը գերիներին դաժանաբար սպանության մասին է՝ զուգորդված դաժան վերաբերմունքով։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հարցմանն ի պատասխան փոխանցեցին «Թաթոյան» հիմնադրամի հանրային կապերից։

«Ադրբեջանական պատերազմական հանցանքները հիմնավորող ապացույցների մանրամասն ուսումնասիրման գործընթացը շարունակվում է և դրանք պատշաճ կամրագրվեն և կուղարկվեն նաև միջազգային գործընկերներին»,-նշեցին հիմնադրամից։

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի դիրքորոշմամբ՝ Հայաստանը պետք է անհապաղ դիմի Միջազգային քրեական դատարանթեկուզ այս փուլում որոշակի ժամանակով ճանաչելով դատարանի իրավազորությունը առանց վավերացնելու:

«Առաջնահերթն Ադրբեջանի իշխանությունների, բանակի ու հատուկ ծառայությունների ղեկավարների միջազգային քրեական պատասխանատվության հարցն է: Այս անձանց միջազգային քրեական հետապնդումը, անգամ առնվազն այդ գործընթացի նախաձեռնումը կարող է ունենալ կանխարգելող նշանակություն: 

ՀՀ-ի դեմ ադրբեջանական շարունակվող այս զանգվածային պատերազմական հանցագործությունների պայմաններում դա պետք է անել րոպե առաջ»,-փոխանցեցին մեզ:

Լիաննա Թորոսյան