Opta սուպերհամակարգիչը նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան հաղթելու ֆավորիտին

Opta սուպերհամակարգիչը նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան հաղթելու ֆավորիտին

Opta Sports վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 2024/25 մրցաշրջանը հաղթելու ֆավորիտին:

Հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունի «Կրասնոդարը»՝ 47,3 տոկոս։ Նրան հաջորդում է Ռուսաստանի գործող չեմպիոն «Զենիթը» (42 տոկոս):

13 տուրից հետո Կրասնոդարը 33 միավորով գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: Այս մրցաշրջանում Մուրադ Մուսաեւի գլխավորած թիմը որևէ պարտություն չի կրել՝ հաղթելով վերջին տասը հանդիպումներում։ 3 անգամ ոչ-ոքի է խաղացել մրցաշարի սկզբում։