Բաքուն Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում

Բաքուն Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիեւը։
Նրա խոսքով՝ Դավիթ Բաբայանը, Արայիկ Հարությունյանը, Ջալալ Հարությունյանը միջազգային հետախուզման մեջ են, իբրև թե «Գանձակի (Գյանջա) խաղաղ բնակչության վրա հրթիռակոծությունների և 44-օրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակիչների սպանության գործով»։
Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ 300 հայերի նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել՝ «Լեռնային Ղարաբաղում հանցագործությունների» համար հոդվածով: