Նավակներով Մեծ Բրիտանիա են ժամանել ռեկորդային թվով միգրանտներ

Նավակներով Մեծ Բրիտանիա են ժամանել ռեկորդային թվով միգրանտներ

Հունիսին Լա-Մանշի նեղուցով նավակներով Մեծ Բրիտանիա են ժամանել ավելի քան 3000 միգրանտներ: Սա ռեկորդային ցուցանիշ է 2022 թվականի առաջին կիսամյակի համար. հաղորդում է Sky News-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ այս տարվա վեց ամսում այս ճանապարհով Մեծ Բրիտանիա է ժամանել 12,7 հազար միգրանտ։ Յուրաքանչյուր նավում միջինը 33 մարդ է եղել:

Վերջին տարիներին Մեծ Բրիտանիան հաճախ է ենթարկվում քննադատության իր միգրացիոն քաղաքականության համար, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից:

Անցած տարի փոքր նավակներով Լա Մանշն անցել է ավելի քան 28,000 մարդ։ Նրանց մեծ մասը եղել են Իրանից, Իրաքից, Էրիթրեայից և Սիրիայից: